Շուրջ 11 500 դիմորդ կդառնա ուսանող
Արցախին հատկացված տեղերը 10-ով ավելացել են
Կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել Հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ, որի օրակարգում ընդգրկված է եղել երկու հարց` Լեռնային Ղարաբաղին հատկացված նպատակային տեղերի հատկացման և ՀՀ պետական բուհերի անվճար և վճարովի տեղերի անվանական ցանկերի հաստատման վերաբերյալ հարցերը:
Կրթության և գիտության նախարար, Հանրապետական ընդունող հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ, նախորդ տարվա համեմատությամբ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հատկացված տեղերն ավելացել են 10-ով: ԼՂՀ-ին հատկացված 70 տեղը լրացվել է հետևյալ համամասնությամբ. 16 դիմորդ ընդունվել է ներբուհական, իսկ 44-ը` միասնական քննությունների արդյունքներով: 10 տեղ հատկացվել է ՀՀ ոստիկական ակադեմիային:
Ինչպես հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից, Հանրապետական ընդունող հանձնաժողովը հաստատել է նաև ՀՀ բուհերի անվճար և վճարովի տեղերի անվանական ցանկերը և տրամադրել բուհերին` հրապարակելու համար: Այս տարի ՀՀ պետական բուհեր են ընդունվել շուրջ 11 500 դիմորդ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել