HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջարկներ` Արգիճի գետից ջրառի խնդրի վերաբերյալ

Բնապահպանության նախարարի հրամանով Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում ջրօգտագործողների կողմից Արգիճի գետից ջրային ռեսուրսների օգտագործման վիճահարույց հարցերի ուսումնասիրման համար ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ բնապահպանության նախարարությունից, տարածքային կառավարման նախարարության ջրտնտպետկոմից, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզպետարանից: Համաձայն աշխատանքների իրականացման համար նախօրոք կազմված ժամանակացույցի` աշխատանքային խումբը, ս/թ հուլիսի 27-ից օգոստոսի 3-ը լինելով երկու մարզերում, ուսումնասիրել է իրավիճակը: Այսօր բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խմբի ընդլայնված նիստ, որին մասնակցել են նաև նշված մարզերի Արգիճի գետից ջրառ իրականացնող համայնքների, «SOS Արգիճի» հասարակական նախաձեռնության ներկայացուցիչներ: Քննարկման արդյունքում աշխատանքային խումբը որոշել է բնապահպանության նախարարին ներկայացրել հետևյալ առաջարկները` 1. Արգիճի գետը ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված իշխան, կողակ, բեղլու ձկնատեսակների համար պահպանության, բնական վերարտադրության, ձվադրման և բնակմիջավայր է: Արգիճի գետի Գայլաձոր վտակում ծովի մակերևույթից 2300մ բարձրության վրա առաջացել է կողակ ձկնատեսակի տեղային պոպուլյացիա, որը ապրում, զարգանում, վերարտադրվում է գետում և չի խառնվում Սևանա լճի պոպուլյացիաների հետ: Ուստի, գետերի կենդանական աշխարհի պահպանությունն ապահովելու նպատակով Արգիճի գետի և նրա Գայլաձոր վտակի տարեկան միջին ջրատվության 20-25 %-ը անհրաժեշտ է պահպանել` որպես էկոթողք, իսկ մնացածն` ըստ ջրօգտագործման առաջնահերթությունների, տալ ջրօգտագործողներին, 2. հանձնարարել համապատասխան ստորաբաժանումներին` իրականացնելու Գեղարքունիքի մարզի 5 համայնքների և Վայոց ձորի Աղնջաձոր համայնքի ներկայացրած ջրօգտագործման թույլտվությունների հայտերի գնահատում` ըստ փաստացի ոռոգվող հողատարածների, մշակաբույսերի և սահմանված կարգով մինչև 2010 թ. ավարտը ապահովել ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, 3. համապատասխան իրավասություն ունեցող մարմինների քննարկմանը ներկայացնել ապօրինի կառուցված շինությունների խնդիրը, 4. հանձնարարել ՀՀ ԲՆ Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությանը և բնապահպանական տեսչությանը` խստացնել հսկողությունը ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրաքանակների նկատմամբ: Ինչպես հայտնում են ԲՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, աշխատանքային խմբի հավանությանն արժանացած առաջարկությունները ներկայացվելու են նաև ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովին` կարծիքի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter