HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունաստանում վերջին 20 տարիների ընթացքում սպանվել է առաջին լրագրողը

Հունաստանում սպանվել է ռադիոլրագրող և բլոգեր 37-ամյա Սոկրատիս Ջիոլիասին: Սոկրատիսը պատրաստվում էր հրապարակել կոռուպցիայի մասին իր անցակցրած հետաքննության արդյունքները: Հուլիսի 19-ին լրագրողին խորամանկորեն դուրս են հանել Աթենքի իր բնակարանից և սպանել: Վերջին 20 տարիների ընթացքում լրագրողի սպանությունը Հունաստանում առաջին դեպքն է: Այս մասին տեղեկացնում են Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ), Մամուլի միջազգային ինստիտուտը ( IPI)  և Լրագրողների միջազգային ֆեդերացիան (IFJ): Սոկրատիս Ջիոլիասը դուրս է եկել իր տնից այն բանից հետո, երբ անվտանգության աշխատակիցների հագուստով երեք տղամարդ նրան ասել են, որ գողացել են իր ատոմեքենան: Այնուհետև նրա վրա կրակել են: Ջիոլիասը "Thema 98,9" մասնավոր ռադիոընկերության տնօրենն էր և գրում էր հայտնի "Troktiko" լրատվական բլոգում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter