Հայտնի են սպանված դիվերսանտների անունները
Ադրբեջանի ՊՆ-ն ինքն իրեն դրել է ապուշ իրավիճակի մեջ` հայտարարելով, թե իբր այսօր վաղ առավոտյան իրենց դիրքերի վրա հարձակված հայ դիվերսանտներին հետ մղելիս զոհված ասկյարներից մեկի դիակը հայերն իրենց հետ են տարել: Ծիծաղելի է, բայց սա օրինաչափություն է հարեւան երկրի ՊՆ-ի համար, որը դեպքերը գլխիվայր ներկայացնելու անուղղելի «սովորություն» ունի:
Հիշեցնենք, որ, ըստ ԼՂՀ ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնի հաղորդագրության` այսօր` առավոտյան 6:50-ի սահմաններում, ադրբեջանական դիվերսիոն խումբը փորձել է հատել շփման գիծը, սակայն հանդիպել է դիմադրության ու հայկական կողմում թողնելով մեկ զոհ` ճողոպրել է: Փախուստի ժամանակ ադրբեջանցիները դեմ են առել ականների, որոնց պայթելու արդյունքում ասկյարները վիրավորներ են տվել: Նրանցից մեկը շուտով մահացել է:
Ադրբեջանական Trend-ը հաղորդել է, որ զոհերից մեկը Ջալիլաբադի շրջանից զորակոչված 34-ամյա Ահմեդ Հուսեյնաղա օղլի Աբդուլլաեւն է, իսկ մյուսը` Խատաինի շրջանից 24-ամյա Ֆարիդ Գյուլաղա օղլի Ահմեդովը:
ՊԲ հետախուզության տվյալներով` ականների վրա պայթածներից մեկը ադրբեջանական բանակի հետախուզական, մյուսը` սակրավորական վաշտի հրամանատար է եղել:
Ըստ էության` 34-ամյա Աբդուլլաեւը հենց ականի պայթյունից վիրավորված սպաներից մեկն է եղել, իսկ Ահմեդովի դիակը, ինչպես նշվեց, գտնվում է հայկական կողմում:
Հատկանշական է, որ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, թե երկրորդ զինվորը մահացել է ստացած վնասվածքներից, սակայն չի մանրամասնել, թե ինչպիսի վնասվածքներ են դրանք: Ավելին` նշվել է, թե իբր ասկյարները զոհվել են փոխհրաձգության արդյունքում: Այնինչ նրանցից մեկը, ԼՂՀ ՊԲ-ի հավաստմամբ, պայթել է ականի վրա:
Հետաքրքիր է նաեւ, որ ադրբեջանական քարոզչամեքենան հայտարարել է, թե իբր «հայերի դիվերսիայի» նպատակը օգոստոսի 31-ին Վերին Չայլուի ուղղությամբ ունեցած կորուստների համար ռեւանշի հասնելն է: Ըստ հակառակորդի` այդ օրը հայերը տվել էին 3, իսկ իրենք` 2 զոհ: Իրականում հայ դիրքապահները տվել էին ընդամենը 1 վիրավոր, իսկ ադրբեջանցիները` նվազագույնը 7 զոհ եւ վիրավոր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել