HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաքվում զորակո՞չ

Ադրբեջանում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունները Ադրբեջանի կառավարության հրահանգով մոտ 1 ամիս է հրաժարվում են վիզա տրամադրել այդ երկրի քաղաքացի հանդիսացող 18-45 տարեկան տղամարդկանց: Այսպիսի տեղեկատվություն է երեկ տարածել ադրբեջանական «Yeni Musavat» օրաթերթը` հավելելով, որ վիզաներ տրվում են միայն գործնական նպատակներով արտերկիր մեկնողներին: Դեսպանատներից մեկի մի աշխատակից պարբերականին հայտնել է, որ դրա պատճառն այն է, որ նշված տարիքի տղամարդկանց զորակոչ է լինելու, ինչի ապացույցն էլ իշխանությունների` վերջին շրջանի ռազմաշունչ հայտարարություներն են: Իսկ 1news.az-ն էլ հայտնում է, որ հուլիսի 21-ին զբոսաշրջային ընկերությունները Դուբայից տեղեկացվել են, որ 18-ից 60 տարեկան տղամարդկանց վիզա չի տրվելու: Հավը թանկացավ Երեկվանից Երևանի խանութներում թանկացել է թռչնի միսը: Ներկրվող հավի բուդը թանկացել է միջինը 50-70 դրամով, այսինքն` մոտ 10 տոկոսով: Մոտ 100 դրամով, այսինքն` 6-7 տոկոսով թանկացել է տեղական արտադրության թռչնի միսը: Թռչնի մսի գնի այսպիսի բարձրացման պատճառների մասին որևէ պաշտոնական մեկնաբանություն, բնականաբար, չի հնչել, բայց ոլորտից տեղյակները ոչ պաշտոնապես տեղի ունեցածը բացատրում են վերջին շրջանում ձվի արտադրության  բիզնեսում արձանագրված զարգացումներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter