
ՀՀ սովորական քաղաքացիներն իրենց անձնական օգտագործման մեքենաների վրա փակցնում են «վաճառվում է» հայտարարությունն ու հեռախոսահամար` Երևանի ավտոշուկայի «դալալների» ձեռքը չընկնելու և մեքենան էժան չվաճառելու համար: Թերթի տեղեկություններով, 133 so 01 համարանիշով մոտ 100 հազար դոլար արժողությամբ BMW X5-ը (որի վրա նման հայտարարություն կա) պատկանում է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
Մի կողմից` զարմանալի է, որ ճգնաժամի պայմաններում ՀՔԾ-ի համար այսքան թանկ մեքենա են գնել և հիմա էլ վաճառում են, մյուս կողմից`զարմանալի է, որ ՀՔԾ-ն էլ է վախենում Երևանի ավտոշուկայի «դալալներից»:
Չի բացառվում նաև, որ մեքենան այս կերպ վաճառքի հանած ՀՔԾ-ում տնտեսում են ավտոշուկա մուտք գործելու համար վճարվող գումարը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել