1 մլն դրամ տուգանք` Սամվել Ալեքսանյանին
Երեկ կայացած արտահերթ նիստում ՏՄՊՊՀ-ը, ի թվս այլ հարցերի, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ՍՊԸ նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին երկու որոշում է կայացրել:
Ընկերության կողմից արտադրվող եւ իրացվող «Зеленая метка» (Զելյոնայա մետկա) եւ «Рудник» (Ռուդնիկ) օղիները, հանձնաժողովի համոզմամբ, կարող են շփոթություն առաջացնել այլ տնտեսվարող սուբյեկտների սեփականությունը հանդիսացող եւ դրանց անվամբ գրանցված «Зеленая марка» (Զելյոնայա մառկա) եւ «Родник» (Ռոդնիկ) ապրանքային նշանների հետ:
Նշված գործողությունները որակելով իբրեւ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի խախտում եւ անբարեխիղճ մրցակցության դրսեւորում` ՏՄՊՊՀ-ը որոշում կայացրեց «Ալեքս Գրիգ» ՍՊԸ նկատմամբ իբրեւ պատասխանատվության միջոց յուրքանչյուր դեպքի համար կիրառել 500 000 դրամ տուգանք:
Հանձնաժողովի որոշումը տնտեսվարողին պարտադրում է նաեւ դադարեցնել ու հետագայում բացառել «Зеленая метка» (Զելյոնայա մետկա) եւ «Рудник» (Ռուդնիկ) անվանումով ապրանքային նշանի օգտագործմամբ օղիների իրացումը որոշմամբ սահմանված ժամկետում: Այս մասին տեղեկացնում են ՏՄՊՊ հանձնաժողովից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել