Երկու մարմին` մեկ օրում
Օգոստոսի 4-ին, ժամը 12.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի 18-րդ շենքի թիվ 18 բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի ու դռան զանգերին: Դեպքի վայր մեկնած փրկարարները տանտիրոջ հարազատների ներկայությամբ բացել են նշված բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1933 թ. ծնված Կամելա Սուրացյանի մարմինը:
Նույն օրը, ժամը 13.29-ին ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի սկզբնամասում գտնվող զբոսայգուն հարակից տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին, և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած փրկարարները դուրս են բերել Երևանի Գայի պողոտայի 2/122 հասցեի բնակիչ, 1940 թ. ծնված Ժորիկ Հարությունյանի մարմինը և հանձնել ոստիկանության աշխատակիցներին: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության լրատվական կենտրոնը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել