Դսեղ գյուղում տնային կենդանիներ են ծխախեղդ եղել
Այսօր, ժամը 04.02-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Դսեղ գյուղում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.30-ին, մարվել` 07.50-ին: Ամբողջությամբ այրվել է Հ. Պետրոսյանին պատկանող անասնագոմը եւ այնտեղ պահեստավորված 600 հակ անասնակերը: Հրդեհի հետեւանքով ծխահեղձ է եղել 4 գլուխ խոշոր եղջերավոր անասուն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել