HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

18 հատուկ դպրոցի երեխաները ՀՀ կառավարության անգործության պատա՞ նդ

Բաց նամակ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տ. Սարգսյանին, Հայաստանի Հանրապետության նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հ. Հովսեփյանին և ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին Հարգելի պարոնայք, ձեզ ենք ներկայացնում Երևանի համար 18 հատուկ դպրոցի իրավիճակը և հայցում ձեր հրատապ արձագանքը: 2010 մարտի 26-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցած երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովի նիստից. «Քննարկվեց թիվ 18 հատուկ դպրոցի լուծարման հարցը, քանի որ այն չի ծառայում իր նպատակին: Իրականում այնտեղ պիտի սովորեին հատուկ կարիքներ ունեցող և իրավախախտ երեխաները` ստանալով հատուկ կրթություն և դաստիարակություն: Ներկայումս տվյալ դպրոցում հիմնականում սովորում են սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ: Դպրոցի լուծարման գործընթացն արդեն սկսվել է: Այն երեխաները, ովքեր դպրոց էին հաճախում սոցիալական խնդիրներից դրդված, կտեղափոխվեն հանրակրթական այլ դպրոցներ»: ԿԳ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը «Հրապարակ» թերթին տված հարցազրույցում պարզաբանում է, թե ո՞րն է թիվ 18 դպրոցի լուծարման բուն պատճառը: «- Մենք էդ դպրոցի տեսակն ենք լուծարում: ...: Էդ տեսակի դպրոց այսօր մի հատ ունենք՝ Վարդաշենում, որի հարցը դեռ առանձին պետք է քննարկենք: Բայց թիվ 18 դպրոցում կան երրորդ, չորրորդ դասարանների լուսավոր, արեւոտ երեխաներ, որոնք չպետք է լինեն վարքային շեղումներ ունեցողների գիշերօթիկում: Սա է պատճառը: Իսկ շենք վերցնելու կարիք, ինչպես տնօրենն է տարածում, չունենք: Էս 4 տարիների ընթացքում երեխաների թիվն այդ դպրոցում չի ավելանում: Եթե անգամ ավելանում է, արհեստական են այդ թվերը: Թիվ 18-ի տնօրենը թիվ է ներկայացնում՝ 76 աշակերտ, բայց այդքան երեխա այդ դպրոցում չի երեւում: Մի թիվ է այնտեղ գրվում, էդ թվով դպրոցը ֆինանսավորվում է: Գնում ենք ստուգումների, հաշվում ենք, տեսնում ենք` քիչ են երեխաները: Մեր հանձնաժողովն արձանագրել է դա: Նախարարը լուծարման հրաման է տվել: Հանձնաժողով է ստեղծվել: Հանձնաժողովն աշխատել է նաեւ ընտանիքների հետ, եւ երեխաներին վերադարձնելու խնդիր է դրվել: Մեր գործը երեխային տուն տանելն է: Էդ մայրերին պետք է հասկացնենք, որ «գիշերօթիկ» հասկացությունն այս հանրապետությունից պետք է դուրս գա»: Սակայն դպրոցի լուծարման էպոպեան շարունակվում է, բայց հանգուցալուծում չի ստանում: Դպրոցի փակման հստակ դիրքորոշում կար 2009 թվականի ուսումնական տարին սկսելուց առաջ («Փակում են հատուկ դպրոցը»), սակայն դպրոցը շարունակեց աշխատել: Օրենսդրության խախտումով դպրոցում գրանցված երեխաները (տես՝ Կրթության տեսչության Երևանի հ. 18 հատուկ դպրոցում իրականացված ստուգման հաշվետվությունը ) շարունակում են գրանցված մնալ, չնայած նրան, որ ԿԳ նախարարի ստեղծած հանձնաժողովը բոլոր երեխաների հետագա տեղաբաշխման վերաբերյալ առաջարկներ էր տվել: Առջևում սեպտեմբերի մեկն է՝ անթույլատրելի է, որ դպրոցը մնա նույն լուծարվող, սակայն չլուծարված կարգավիճակում, մանկավարժական կազմը շարունակի աշխատել՝ ամեն րոպե զգալով փողոցում հայտնվելու վտանգը, երեխանների մեծ մասը գրանցված մնա այնտեղ օրենսդրության խախտումով: Ելնելով վերոհիշյալից պահանջում ենք.
  • մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը (սեպտեմբերի 1-ը) վերջնական լուծում տալ 18 դպրոցի լուծարման հարցին:
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ Հայաստանի մանկական ասոցիացիա World Vision Armenia Մարիամ Սուխուդյան, ՀՀ քաղաքացի Սյուզան Սիմոնյան, լրագրող

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter