Հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի
Ռուսաստանում շարունակվում են հրդեհների մարման աշխատանքները, սակայն արդեն իսկ 7 հազար հա տարածք է վառվել, իսկ զոհերի թիվը հասել է 50-ի: Հրդեհների մարման աշխատանքներին օգնություն է ցուցաբերում Ուկրաինան: Այսօր Մոսկվա է ժամանելու փրկարար ծառայության իտալական երկու ինքնաթիռ: Օգնելու առաջարկություն է արել նաև Լեհաստանը:
Ինչպես փոխանցում է gazeta.ru կայքէջը, ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը մինչ օրս 843 հրդեհի օջախ է գրանցվել, 254 անտառային հրդեհ հաջողվել է հանգցնել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել