HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանն օգնում է ՌԴ անտառային հրդեհների մարմանը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նրա առաջարկությամբ կառավարությունը լսել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղեկությունը անտառային հրդեհների մարման գործում Ռուսաստանի Դաշնությանը օգնություն ցույց տալու վերաբերյալ։ Երեկ և այսօր աղետի վայր են ուղարկվել հրշեջների ջոկատներ և համապատասխան տեխնիկա, անհրաժեշտության դեպքում կցուցաբերվի այլ օգնություն ևս։ Կառավարությունը որոշել է այդ նպատակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացնել 24 մլն 600 հազար դրամ։ Այս մասին տեղեկացնում է կառավարության կայքը: Լուսանկարը` www.gazeta.ru-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter