Գումար է հատկացվել Տաթև-Հալիձոր ճոպանուղու բացման տեսահոլովակի համար
Կառավարության նիստի այսօրվա որոշմամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացվել է 65 մլն 475 հազար դրամ` Տաթևի վանական համալիրի և Տաթև-Հալիձոր ճոպանուղու բացման արարողությունը ներկայացնող տեսահոլովակների պատրաստման և Եվրանյուզ հեռուստաալիքով հեռարձակելու, 27670.00 հազար դրամ` Հայաստանում «Նեշնըլ Ջեոգրաֆիք Թրեվլեր» ամսագրի տարածաշրջանային ներկայացուցիչների «Ճամփորդություն առանց սահմանի» գիտաժողովի կազմակերպման նպատակով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել