«Ախթամար»-ին թույլ են տվել
Գործադիրը որոշել է թույլատրել «Ախթամար» ՓԲԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել երեք տարով։ «Ախթամար» ՓԲԸ-ն Սևանի թերակղզում ճոպանուղի կառուցելու և շահագործելու նպատակով 2009թ. ներմուծել է շուրջ 830 մլն դրամ մաքսային արժեքով հիմնական միջոցներ։ Դրանց մոնտաժումը դեռ չի ավարտվել, և չստանալով որևէ եկամուտ, ընկերությունը հայտնվել է ֆինանսական ծանր վիճակում։
Հաշվի առնելով, որ ՓԲԸ ձեռնարկած միջոցները համահունչ են կառավարության հավանությանն արժանացած զբոսաշրջության զարգացման հայեցակարգի դրույթներին և ճոպանուղու շահագործումից հետո կստեղծվի շուրջ 100 նոր աշխատատեղ, գործադիրն ընդունել է սույն որոշումը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել