HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Փղին հովանավորում են, առյուծին` ոչ

Երեւանի Կենդանաբանական այգի շուտով Ուկրաինայից կտեղափոխվեն կենգուրու, եգիպտական թռչող շնիկներ եւ այլ նոր կենդանատեսակներ: Դրա դիմաց մենք տալու ենք գիշատիչ թռչուններ: Այս մասին այսօր «Դե ֆակտո» ակումբում հայտնեց Կենդանաբանական այգու տնօրեն Սահակ Աբովյանը: Ներկայումս այգում 215 անուն կենդանիներ կան: Շարունակվում են աշխատանքները էգ փիղ բերելու համար:

Այգու փիղը հովանավոր ունի` «Գրանդ Քենդի» ընկերությունը, իսկ առյուծների նախկին հովանավոր «Մուլտի գրուպը» այլեւս չի ֆինանսավորում կենդանիները ծախսերը: Սահակ Աբովյանը նշեց, որ Կենդանաբանական այգուն հատկացվող 187 մլն դրամ դոտացիան չի կրճատվել: Տնօրենը հերքեց այն տեղեկությունները, թե այգուց թանկարժեք կենդանիներ են անհետանում կամ որ իրենք կորյուններ են վաճառում ռեստորաններին: «Մենք 9-ը առյուծ ունենք, բայց դրանց պահելը բավականին դժվար է, պետք է փոխանակենք փղի հետ»,- ասաց տնօրենը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter