Սկսել են ուսումնասիրել հավի մսի շուկան
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սկսել է ներկրված ու տեղական թռչնամսի գնաճի մասին մամուլում հրապարակված փաստերի նախնական ուսումնասիրությունը: Այս մասին «Հետքին» հայտնեց ՏՄՊՊՀ-ի մամլո քարտուղար Նելլի Դանիելյանը:
Վերջինիս փոխանցմամբ` եթե նախնական ուսումնասիրութունները լուրջ տվյալներ ի հայտ բերեն խնդրի շուրջ, ապա կհարուցվի վարույթ, որը կարող է տեւել մինչեւ 90 օր:
Հիշեցնենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, հավի տեղական միսը թանկացել է 6-7, իսկ ներկվողը` մոտ 10 տոկոսով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել