HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կմեկնաբանեն վաղը

«Հետքի» այն հարցին, թե ինչպես կմեկնաբանեն շուկայում հավի մսի գնաճը, «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ից պատասխանեցին, որ դրան իրավասու է պատասխանել ընկերության տնօրենը, որն այժմ զբաղված է եւ թեմային կարող է անդրադառնալ վաղը: Նշենք, որ այսօր մամուլում հրապարակումներ են տարածվել տեղական ու ներկրվող հավի մսի թանկացման մասին: Հավի մսի տեղական շուկայում ազդեցիկ դիրք է զբաղեցնում «X գրուպ» ընկերությունը, որին են պատկանում «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ն, «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն եւ վերջերս ձեռք բերված «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter