HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական պատասխանատվության են ենթարկվել 32 օտարերկրացի և 7 կին

2010 թ. 6 ամիսների ընթացքում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության համար քրեական պատասխանատվության են ենթարկվել 393 անձինք, որոնցից 82-ը` նախկինում դատապարտված: Քրեական պատասխանատվության ենթարկվածներից 32-ը օտարերկրացիներ են, 7-ը` կանայք: Նշված անձանցից 179-ը քրեական պատասխանատվության է ենթարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի հատկանիշներով, այն է` թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն` իրացնելու նպատակով: 2009 թ. նույն ժամանակահատվածում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության համար քրեական պատասխանատվության է ենթարկվել 329 անձ, 65-ը` նախկինում դատապարտված: Քրեական պատասխանատվության ենթարկվածներից 13-ը օտարերկրացիներ են, 12-ը` կանայք, 3-ը` անչափահաս: Նշված անձանցից 136-ը քրեական պատասխանատվության է ենթարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի հատկանիշներով: Այս մասին հայտնում է ոստիկանության կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter