Եթե ոչ բնական, ապա արհեստական օրգան
Այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել նշված օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, այսինքն` արհեստական և կենդանիներից օրգաններ փոխպատվաստելու դրույթները։
Նկատի առնելով, որ այս հարցը վերջին շրջանում մեծ արձագանք է ստացել հասարակության մեջ, դրան անդրադարձել է նաև Հանրային խորհուրդը, վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ առողջապահության նախարարին հանձնարարել է ԶԼՄ-ների միջոցով տալ համապատասխան պարզաբանում։
Թեմայի շուրջ կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում պարզաբանումներ է տվել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը:
Նա տեղեկացրել է, որ ներկայում Հայաստանում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բազմաթիվ կազմակերպություններում և ստոմատոլոգիական պոլիկլինիկաներում իրականացնում են բարձր տեխնոլոգիական բժշկական իմպլանտացիայի ծառայությունները: Եթե անձի հիվանդ օրգանի կամ հյուսվածքի ֆունկցիան հնարավոր չէ փոխարինել բնական օրգանով կամ հյուսվածքով, ապա այն փոխարինվում է արհեստական օրգաններով: Իմպլանտացիան փոխարինում է բացակայող կամ հիվանդ օրգանը կամ հյուսվածքը, իսկ իմպլանտացիայի կարգը, պայմանները և սահմանափակումները որոշվում են ըստ բժշկական ցուցումների` յուրաքանչյուր հիվանդի համար առանձին: Այս մասին հայտնում է կառավարության կայքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել