HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարցերի հարցը

Gallup international հետազոտական կենտրոնի մասնագետները, ուսումնասիրելով 2009-ին ԱՊՀ-ի երկրներում առկա միգրացիոն միտումները, նշում են, որ Հայաստանից մշտապես հեռանալու ցանկություն ունի երկրի բնակչության 39 տոկոսը: Սա այն դեպքում, երբ Վրաստանում այդ տոկոսը կազմում է 14, իսկ Ադրբեջանում` 12: Gallup-ի հարցումները վկայում են նաեւ, որ Հայաստանի բնակչության 44 տոկոսը ցանկություն ունի մեկնել արտերկիր` ժամանակավոր աշխատանքի: Սա ԱՊՀ-ում ամենաբարձր ցուցանիշն է: Հայաստանի մասին բավական տխուր պատկեր է ներկայացրել նաեւ ՄԱԿ-ն իր «մարդկային զարգացման ազգային զեկույց-2009»-ում: Սույն զեկույցում (որն արդեն ամբողջությամբ տեղադրված է ՄԱԿ-ի կայքէջում) նշված է, որ «անկախության տարիներից մինչեւ այսօր ՀՀ-ից արտագաղթածների թիվը մոտավորապես կազմում է 800 հազարից 1 միլիոն մարդ»: Ըստ սույն զեկույցի` միայն 2009-ի առաջին կեսում երկրից արտագաղթածների թիվը եղել է 30 հազար, այն դեպքում, երբ 2008-ին ՀՀ-ից արտագաղթել են 23,1 հազար քաղաքացիներ: Այդ տվյալները զեկույցի հեղինակները վերցրել են ՀՀ սահմանային անցակետերում ուղեւորահոսքերի հաշվառման համակարգից: Զեկույցում նշված է նաեւ, որ ՀՀ բնակչության շրջանում ավելի է խորանում երկիրը լքելու ցանկությունը, երկրի ապագայի նկատմամբ անտարբերությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter