
«Հարավկովկասյան երկաթուղու եւ Ռուսաստանի երկաթուղու ղեկավարությունը բավական սերտ կապերի մեջ է ադրբեջանական քաղաքական էլիտայի հետ, եւ ղեկավարներն ունեն ներդրումներ Ադրբեջանում, ունեն տնտեսական շահեր, իսկ ՌԴ երկաթգծի ղեկավարը ժամանակին Ալիեւի կողմից ստացել է շքանշան, նրան Ալիեւն անվանել է «Ադրբեջանի լավագույն ընկերը»:
Հիմա ստացվում է, որ մեր երկաթուղին ղեկավարվում է Ադրբեջանի լավագույն ընկերների կողմից, ինչը, կարծում եմ, պետք է մտահոգի մեզ»,- «Առավոտի» հետ զրույցում, խոսելով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի մասին` ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել