Վճիռը` Լյուդմիլա Սարգսյանի օգտին
Առաջին ատյանի դատարանը, վաղեմության ժամկետն անցած համարելով, մերժեց ՍԴՀԿ-ից անջատված Շիրխանյանական թեւի հայցը, եւ ՍԴՀԿ կնիքն ու Լյուդմիլա Սարգսյանի ատենապետությունը մնացին ուժի մեջ:
«Հրապարակին» հասած տեղեկություններով` իշխանություններն իրականում պատժել են Համահնչակյան կուսակցության ատենապետ Սեդրակ Աճեմյանին: Մինչեւ վճիռը Հհ նախագահի ապարատից պահանջել են, որ նա հրապարակավ հայտարարի, թե ինքը սատարում է Սերժ Սարգսյանին:
Աճեմյանը փորձել է խուսանավել, ասելով, որ թեպետ ինքը սատարում է Սերժ Սարգսյանին, բայց խնդրում է, որ հայտարարությունը ձեւակերպվի անուղղակի, մոտավորապես այսպես. հաշվի առնելով ՀՀ իշխանությունների կատարած դրական քայլերը ներքին ու արտաքին ասպարեզում` ինքը դրական է գնահատում:
Առաջարկը չի ընդունվել, ու դատարանի վճիռը հնչել է Լյուդմիլա Սարգսյանի օգտին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել