HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վնասազերծվել է հանցավոր կայուն խումբ. բերման է ենթարկվել 13 անձ

Երեւան քաղաքում վերջին շրջանում տեղի ունեցած ավազակային հարձակումների դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում իրականացված օպերատիվ-որոնողական եւ քննչական գործողությունների արդյունքում  ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը եւ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը վաղ առավոտյան վնասազերծել է հանցավոր կայուն մի խումբ, որը կասկածվում է մայրաքաղաքում իրականացված ծանր հանցագործություններ  կատարելու մեջ:

Ստացած օպերատիվ տվյալների համաձայն՝ հանցավոր խումբը ծրագրում էր իրականացնել նոր հանցագործություն, ինչը ձախողվել է ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում: Հանցավոր խմբի անդամները ոստիկանության աշխատակիցներին ցուցաբերել են զինված դիմադրություն, ինչը հաջողվել է կանխել եւ հանցավոր խումբը վնասազերծվել է: Հայտնաբերվել եւ առգրավվել է մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով: Բերման է ենթարկվել 13 անձ: Ոստիկաններին դիմադրություն ցույց տված անձանցից մեկը փախուստի դիմելու պահին ընկել է եւ մահացել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է տվյալ անձի ինքնությունը: Կատարվում է նախաքննություն պարզելու բերման ենթարկված անձանց մեղսակցությունն ու դերակատարության աստիճանը մայրաքաղաքում տեղի ունեցած ծանր հանցագործություններին:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը տեղեկացնում ենք, որ ինտերնետային լրատվամիջոցների հրապարակումները, թե որպես հանցավոր խմբի անդամ բերման ենթարկվածների թվում են տարբեր բարձրաստիճան պաշտոնատար անձանց որդիներ, իրականությանը չի համապատասխանում. ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի, Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի որդիները բերման չեն ենթարկվել:

Ինչ վերաբերում է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի որդուն, ապա նա բերման է ենթարկվելԵրեւանի պետական համալսարանի մոտակայքից՝ մի շարք մեքենաների պատկանելիությունը ճշտելու ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում՝ ի թիվս այլ անձանց:

Նախաքննության արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայություն

Մեկնաբանություններ (2)

Vardan Mamikonyan
erb nayum em werevum erevacox HAYASTAN@ DU ES mec pastarin,mi angam evs hamozvum em,vor HAYASTAN@ nranc nman stahaknern en,nranc achecrac ishxanavornern en [email protected] Serjik,tes ev hiacir qo karavarac Hayastanov
Tatevik
Hetq.am, bravo evs mek angam, vor konkretacnum ek u shpotutyunneric zrec ek pahum @ntercoxnerin

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter