HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոսկվահայերը հայտնվել են ռազմական գործողությունների էպիկենտրոնում

Քուրդ ապստամբները հարձակումներ են իրականացրել զինված ուժերի եւ ժանդարմների վրա միաժամանակ թուրքական 4 նահանգներում: Ըստ թուրքական «Հյուրիեթի»` հարձակումները տեղի են ունեցել Դիարբեքիրում, Հակիրիում ու Հայաստանին սահմանակից Վանում եւ Աղրիում: Աղրիում (այն տեղակայված է Արարատ լեռանը կից) թուրքական անվտանգության ուժերը բախվել են քուրդ զինյալների հետ, որի արդյունքում թուրքական կողմը տվել է մեկ զոհ: Ըստ հրապարակման` Արարատ լեռան մոտ բախումները շարունակվում են: Հակիրիում թուրքական ուժերը սպանել են քուրդ զինյալների, իսկ մի քանիսին, այդ թվում մեկ կնոջ, ձերբակալել են: Դիարբեքիրում քուրդ զինյալները հրթիռներ են նետել ոստիկանության շենքի, իսկ Վանում` քաղաքապետարանի վրա: Այս շրջաններում թուրքերը մտցրել են ռազմական մեծ ուժ, այդ թվում` ուղղաթիռներ: Ռուսական «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ` այս օրերին մոսկվահայերի մի խումբ, որի կազմում կա նաեւ հայտնի շոումեն, փորձում է բարձրանալ Արարատ լեռան գագաթը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter