HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարգեւներ` շինարարներին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Շինարարի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Իր խոսքոմ նա մասնավորապես նշել է. «2009թ. լուրջ փորձության տարի էր առաջին հերթին շինարարության ոլորտի համար։ Մենք ունեցանք կապիտալ ներդրումների էական նվազում, և առաջին հերթին շինարարության ոլորտում, որի արդյունքն արձանագրեցինք ամբողջ տնտեսական համակարգի վրա։ 2010թ. առաջին կիսամյակի միտումները ցույց են տալիս, որ ոլորտը փուլ առ փուլ դուրս է գալիս ճգնաժամային իրավիճակից, և դրան էապես նպատում են նաև այն մեծածավալ ծրագրերը, որ այսօր ֆինանսավորվում են պետական բյուջեից։ Այս աշխատանքները շարունակվելու են, և չափազանց կարևոր է, որ քաղաքաշինության նախարարության նոր նախաձեռնությունները ավելի բազմազան են դարձնում այն գործառույթները, որով զբաղվում են այսօր շինարարները»։ Ինչպես հայտնում են կառավարության մամլո ծառայությունից, Տ. Սարգսյանը կարևորել է քաղաքաշինության նախարարության կողմից այս տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրերը։ «Այսօր մենք ցանկանում ենք այնպիսի նոր խոսք ասել շինարարության ոլորտում, որով հպարտանալու է նաև երիտասարդ սերունդը։ Համոզված եմ, որ Հայաստանում կա բավարար ներուժ, ունակություններ, որպեսզի մենք կերտենք հիասքանչ հանրապետություն։ Շատ կարևոր է ձեր դերակատարությունը մեր ապագայի կերտման գործում», -ասել է վարչապետը։ Շինարարի օրվա կապակցությամբ և քաղաքաշինության բնագավառի զարգացման գործում ներդրած ավանդի համար ոլորտի մի շարք աշխատակիցներ խրախուսվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրերով, ՀՀ քաղաքաշինության նախարարի շնորհակալագրերով և ոսկե մեդալներով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter