
Տիգրան Մեծի ժամանակներից մեզ հասած դրամների վրա Հայոց արքայից արքայի պատկերից բացի կա նաեւ Գիսավոր աստղ: Գիտնականները երկար ժամանակ փնտրել են այն հարցի պատասխանը, թե ինչու է աստղը պատկերվել դրամի վրա: Պարզվել է, որ մ.թ.ա. 87թ. օգոստոսի 6-ին երեւացել է Գիսավոր աստղը եւ նույն օրը Տիգրան մեծը սկսել է իր Պարթեւական արշավանքը:
«Սերունդ» հայապահպան միավորման ներկայացուցիչ Արտակ Մովսիսյանն ասում է, որ դա համարվեց Հայոց տիրակալի հաջողության նախանշան եւ դրա համար էլ տեղ է գտել դրամների վրա:
Դա է նաեւ պատճառը, որ այսօր` օգոստոսի 6-ին, տեղի ունեցավ Նիկողայոս Ադոնցի «Տիգրան Մեծ» աշխատության եւ Արմեն Մալխասյանի «Տիգրան Մեծ» պատմավեպի շնորհանդեսը:
Արմեն Մալխասյանի «Տիգրան Մեծ» պատմավեպում զետեղված է Տիգրան Երկրորդի գահակալման սկիզբը, կյանքը, ռազմական ունակությունները, վերադարձը հայրենիք, Հայստանի կյանքի նկարագորութույնը: Գրքում տեղ են գտել նաեւ տեղեկություններ հայերի նախապաշարումների ու հավատալքիների մասին: «Պատմավեպում գեղարվեստականն ու պատմականը միաձուլված են, շատ շատ պատմական փաստերի շուրջ ներկայացնում եմ իմ տարբերակը»,- ասում է հեղինակը:
Նիկողայոս Ադոնցի «Տիգրան Մեծ» աշխատությունն էլ ներկայացնում է մ.թ.ա. 4-րդից 1-ին դարերի Հայաստանի, Հայոց արքայից արքա Տիգրան մեծի եւ նրա դաշնակից Միհրդատ Եվպատորի պատմությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել