HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Դատավարությունը վերածվեց վիճաբանության

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող լրագրող Գայանե Բաբայանի մահվան գործով դատավարությունը քիչ առաջ ընդհատվեց` նիստերի դահլիճում ծագած վիճաբանության հետեւանքով:

Բաբայանի քույրերը, դժգոհելով դատավոր Լյովա Ավետիսյանի դիտողություններից, սկսեցին դատավորին մեղադրել «անշնորհքության եւ դատավարությունը թատրոնի վերածելու» մեջ: Դատավոր Ավետիսյանը հեռացավ դահլիճից, ինչից հետո Բաբայանի հարազատները մեղադրեցին լրագրողին վրաերթի ենթարկած Վահան Եղիազարյանի պաշտպանին` «կեղծ վկային դատարան հրավիրելու համար»: Վահան Եղիազարյանի հորաքրոջ տղան դատարանում ցուցմունք տվեց, որ ինքը ներկա է եղել միջադեպին, անգամ գտնվել է այն շտապօգնության մեքենայում, որով լրագրողին տեղափոխել են հիվանդանոց: Սակայն տուժողի իրավահաջորդ Աիդա Բաբայանը հայտարարեց, թե ինքը շտապօգնության մեքենայից շուտ է հասել հիվանդանոց եւ իբրեւ վկա ճանաչված Հալաջյանը շտապօգնության մեքենայում չի եղել: Դատական նիստը հետաձգվել է անորոշ ժամանակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter