HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավազակություն` «Փարոս»-ի աշխատակիցների անվան տակ

Նախօրեին` ժամը 13.50-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ջուլիետա Հ.-ի բնակարան են մուտք գործել երկու աղջիկ, կապել տանտիրուհուն եւ տնից գողություն կատարել: Պարզվել է, որ նույն օրը` ժամը 11.00-ին, երկու անհայտ կանայք ներկայանալով «Փարոս»-ի աշխատակիցներ` խաբեությամբ մուտք են գործել 1937 թ. ծնված Ջուլիետա Հ.-ի բնակարան, կպչուն ժապավենով ու զուգագուլպաներով կապել նրան, ծեծի ենթարկել, պահանջել գումար, որից հետո հափշտակելով 200 հազար դրամ, 350 ԱՄՆ դոլար ու ոսկյա մատանի` դիմել են փախուստի: «Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter