HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շահումով խաղի 95, խաղատան 12 եւ վիճակախաղի 4 լիցենզիա

ՀՀ ֆինանսների նախարարությունն այս տարվա հունվար-հուլիս ամիսների ընթացքում տրամադրել է 11 շահումով խաղի և 2 խաղատան կազմակերպման լիցենզիա, 13 շահումով խաղի և 2 խաղատան կազմակերպման լիցենզիաներն ուժը կորցրած է ճանաչել: Նույն ժամանակահատվածում 14 շահումով խաղի, 3 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների գործողությունը կասեցվել է: Ընթացիկ տարվա առաջին յոթ ամիսների տվյալներով` խաղատան, շահումով խաղի և վիճակախաղի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է տուգանք` համապատասխանաբար 9 մլն 100 հազար, 7 մլն 600 հազար և 600 հազար դրամի չափով: Նախազգուշացում է կիրառվել 18 շահումով խաղի, 4 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների նկատմամբ: Հունվարի 1-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում այս ոլորտից օրենքով սահմանված կարգով գանձվել է 315 մլն դրամի չափով պետական տուրք, որից 215 մլն դրամը` շահումով խաղերի, 100 մլն դրամը` խաղատների գծով: Ինչպես հայտնում են ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կպերի բաժնից, օգոստոսիի 1-ի դրությամբ Հայաստանի տարածքում ուժի մեջ են 95 շահումով խաղի, 12 խաղատան և 4 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter