HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետը` Վայոց Ձորում

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելել է Վայոց Ձորի մարզ: Մարզպետարանի ակտիվի մասնակցությամբ անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել են մարզպետարանի ընթացիկ գործունեությունը, մարզում առկա առաջնահերթ խնդիրները, գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը: Այս տարի մարզում ակնկալվում է 3500 տոննա խաղողի բերք: Փոխվարչապետին ներկայացվել է խաղողի մթերման նախապատրաստական աշխատանքների ընթացքը եւ տեղեկացվել, որ մթերման վերաբերյալ արդեն ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ: Փոխվարչապետը, կարեւորելով խաղողի մթերման արդար գնի հանգամանքը, հանձնարարել է մարզպետ Ս. Բագրատյանին համապատասխան աշխատանքներ տանել ՋՕԸ-երի ղեկավարների եւ գյուղացիների հետ` ոռոգման ջրի վարձավճարները ժամանակին եւ ամբողջությամբ հավաքագրելու ուղղությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է համայնքների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը: Այնուհետեւ փոխվարչապետը մարզպետի ուղեկցությամբ այցելել է Վայք քաղաքի Պասկեւիչի կամուրջի հարակից տարածք, որտեղ նախատեսվում է իրականացնել Ագրոզբոսաշրջային մասնագիտացված համալիրի ստեղծման ծրագիր, ծանոթացել նախաձեռնության մանրամասներին: Ծրագիրն ուղղված է լինելու Վայքում զբոսաշրջության զարգացմանը, տեղի բնակչության զբաղվածության ապահովմանը, ինչպես նաեւ նպաստելու է գյուղատնտեսական տեղական արտադրանքի իրացմանը: Ծրագրի հեղինակները փոխվարչապետին տեղեկացրել են, որ համալիրի տարածքի ընտրության հարցում հաշվի են առել քաղաքին մոտ լինելու, գյուղացիական տնտեսությունների ապրանքների վաճառքի համար բարենպաստ պայմանների առկայության, տեղի բնակչությանը սպասարկման աշխատանքներում հնարավորինս ներգրավելու հանգամանքները: Նախատեսված է համալիրը կառուցել էկոլոգիապես մաքուր նյութերով, իսկ շահագործումն ապահովել արեւային էներգիայով: Առաջիկայում ծրագիրը կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը, որից հետո մրցութային կարգով կընտրվի ծրագիրը իրականացնող կազմակերպությունը: Ինչպես հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, փոխվարչապետն այցելել է նաեւ Վայքի քաղաքապետարան, որտեղ կայացած խորհրդակցության ժամանակ մարզպետի եւ քաղաքապետի հետ քննարկել է Ագրոզբոսաշրջային մասնագիտացված համալիրի ստեղծման ծրագրի հետ կապված հարցեր: Անդրադարձ է կատարվել քաղաքում մարզադաշտի եւ մշակույթի պալատի վերանորոգմանը, որոշ թաղամասերի ջրամատակարարման բարելավմանը վերաբերող հարցերի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter