Վարչապետը գերադասում է լուսանկարվել լրագրողների հետ
Թափանցիկ գործունեության ջատագով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պարզվում է` ավելի գերադասում է լուսանկարվել լրագրողների հետ, քան պատասխանել լրագրողի հարցին: Երեկ «Երեւան թյուլիփ» հյուրանոցում, Շինարարի օրվա առթիվ միջոցառման ավարտին, երբ «Հրապարակի» թղթակիցը փորձել է հարց ուղղել Տիգրան Սարգսյանին, վարչապետը հրաժարվել է պատասխանել: Փոխարենը` նույն պահին չի մերժել լուսանկարվել մեկ այլ լրագրողի հետ:
«Եթե իմ հարցերին պատասխանեք, ես էլ Ձեզ հետ կնկարվեմ»,- տեսնելով, որ վարչապետը նախապատվությունը տալիս է լուսանկարվելուն, ասել է թերթի թղթակիցը: «Ես դեռ չեմ արժանացել Ձեզ հետ նկարվելու պատվին»,- սեթեւեթել է վարչապետը եւ հեռացել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել