HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պահեստները լի՞ են

Հայաստանում ալյուրի եւ հացահատիկի խոշոր ներկրող, պատգամավոր Սամվել Ալեքսանյանը «հանգիստ լինելու» կոչ է անում հայ սպառողներին, որոնց անհանգստացած են ՌԴ վարչապետ Վ.Պուտինի` Ռուսաստանի կողմից հացահատիկի արտահանման արգելք դնելու որոշման կապակցությամբ, որն ուժի մեջ է մտնելու մեկ շաբաթից: Նա պնդում է, որ եթե նույնիսկ այսօրվանից Հայաստան ալյուր չներկվրի, իրենց պահուստները կբավականացնեն մինչեւ տարեվերջ: Սակայն պարոն Ալեքսանյանի եւ մյուս ներկրողների ասածները կասկածի տակ է դնում տնտեսագետ, ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: «Փորձեցի ճշտել պետական պահուստի վիճակը, բավականին խղճուկ թվեր բացահայտեցի, հազիվ 2 շաբաթվա ցորենի պաշար այնտեղ լինի, այնինչ Եվրամիության նորմատիվներով` ցորենի պահուստները պետք է բավարարեն 100 օրվա»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Բագրատ Ասատրյանը: Թե որքան ցորենի պաշար ունի մեր երկիրը, ոչ ոք չի կարող ասել` պետական գաղտնիք է, բայց ՀՀ վարչապետի օգնական Արամ Անանյանը երեկ «Առավոտին» վստահեցրել է. «Թե կառավարությանը, թե մասնավոր ներկրողներին հաջողվել է ժամանակին ձեւավորել ցորենի համապատասխան` Հայաստանի պահանջարկը բավարարելու համար առավել քան բավարար պաշար: Ցորենի բերքը, ներմուծումն ու առկա պահուստները լիովին բավարար են երկարաժամկետ հեռանկարում ներքին պահանջարկը բավարարելու համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter