Դարձիր ընկեր Սերժ Թանգյանին
«Հեծանիվ+» հ/կ-ն եւ Թեղուտի պաշտպանության խումբը կազմակերպում են հեծանվաBOOM` նվիրված բնապահպանական շարժման ակտիվիստ` էկոհերոս Սերժ Թանգյանի ժամանմանը: Աշխարհահռչակ հայ երաժիշտը, որ նաեւ System of a Down ռոք խմբի սոլո կատարողն է, առաջին անգամ է հանդես գալու երևանյան բեմում: «Եկեք արժանվույն դիմավորենք մեր ԷկոՀերոս Սերժ Թանգյանին, նա բազմիցս հնչեցրել է բեմերից իր վերաբերմունքը բնության հանդեպ, առողջ ապրելակերպին, բնության հետ ներդաշնակ կյանքին»,- կոչ են անում հեծանվաBOOM-ի կազմակերպիչները:
«Սերժն ուղղակի պետք է տեսնի, որ կան մտահոգ մարդիկ, բնապահպաններ, հեծանվորդներ, ովքեր աջակցում են այս գործին եւ պայքարում են բնությունը պահպանելու համար, եւ որ ինքը միայնակ չէ: Դարձիր ընկեր բնությանը, դարձիր ընկեր հեծանվորդներին, դարձիր ընկեր Սերժ Թանգյանին»:
ՀեծանվաBOOM-ը տեղի կունենա օգոստոսի 11-ի երեկոյան, երթուղին դեռեւս հայտնի չէ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել