HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Բախշյանը՝ Երեւանի քաղաքապետին

Աֆրիկյանների բնակելի տան առնչությամբ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակ է գրել Երեւանի քաղաքապետին: Ձեզ ենք ներկայացնում նամակի բովանդակությունը: 

«ՀՀ Կառավարության 2004թ. հոկտեմբերի 7-ի, Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին N1616-Ն որոշմամբ, Աֆրիկյանների բնակելի տունը հանդիսանում է տեղափոխման ենթակա անշարժ հուշարձան: Ակնհայտ  է, որ  Կառավարության որոշմամբ տեղափոխման ենթակա պետության կողմից պահպանվող անշարժ հուշարձանի տեղափոխումը պետք է իրականացնի պետությունը, այնինչ Աֆրիկյանների բնակելի հուշարձան-տան ապամոնտաժումն իրականացնող կազմակերպություները պարտադրել են նախկին սեփականատերերին քանդել իրենց բնակարանները: 

Խնդրում եմ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն`
10-օրյա ժամկետում տրամադրել տեղեկություն հետեւյալի մասին.

1. Արդյո՞ք նախկին սեփականատերերի վրա նման պարտավորություն դնելը բխում է տեղափոխման ենթակա հուշարձանի պահպանության շահերից:
2. Ո՞ւմ վրա է դրված ապամոնտաժման ժամանակ հուշարձանի պահպանության հոգսերը եւ ինչո՞ւ է դա պարտադրվել քաղաքացիներին:»: 

Սույն թվականի սեպտեմբերի 16-ին Քաղաքապետը ուղարկել է պատասխան գրություն, որն էլ ստորեւ ներկայացնում ենք ձեզ: 

«Ի պատասխան Ձեր 2011թ. օգոստոսի 26-ի թիվ ԺԽ-Ե-0514/11 գրության` տեղեկացնում ենք, որ «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի ա/ ենթակետի համաձայն տեղափոխման ենթական հուշարձանի պահպանութունը եւ անվթարայնությունը ապահովում է հուշարձանի սեփականատերը: 

Բնակելի տուն` Աֆրիկյանների /Տերյան 11-13 հուշարձան շենք/ գույքի սեփականատեր հանդիսանում է կառուցապատողը ում կառուցապատման հողհատկացման սահմաններում տեղակայված է հուշարձան շենք, ուստի սեփականատիրոջ պարտականությունները որպես կառուցապատող նախ կրել է «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ն /տնօրեն Ռ. Սարգսյան/, իսկ այժմ կրում է «Միլենիում կոնստրուկշեն» ՍՊԸ-ն /տնօրեն Թադեւոսյան/: 

Ներկայումս «Միլենիում կոնստրուկշեն» ՍՊԸ-ն սկսել է անհրաժեշտ փաստաթղթերի ձեռքբերման գործընթաց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության եւ մշակույթի հուշարձանների գործակալության հետ` ապամոնտաժման համար թույլտվություն ատանալու նպատակով: 

Ինչ վերաբերում է նշված հուշարձան շենքի ներքին տարածքում կատարված անօրինական քանդման աշխատանքներին, ապա դրանք ըստ «Միլենիում կոնստրուկշեն» ՍՊԸ-ի իրականացվել են նախկին սեփականատեր-բնակիչների կողմից եւ ՀՀ մշակույթի նախարարության կողմից ահազանգ ստանալուն պես քաղաքապետարանը ձեռնարկել է համապատասխան միջոցներ հետագայում նման օրինախախտումները կանխելու ուղղությամբ»:

Մեկնաբանություններ (1)

hay_mard
Anahit Baghshyane evs mek patver e katarum? verje duk inchov ek zbaghvum, mer endimadir kusakstsakan jan? hamel shnoravorum em nerkayis ishkhanutyuneri het hamagordsaktutyan ardyunkum bardsr gnahatakin arjananalu hamar.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter