HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոմիկ Վարդանյան

Այսօր, ըստ սփյուռքի նախարարության, բացվել է ցուցահանդես

 Եթե ուզում եք իմանալ, թե ինչ է կարողանում գրել եւ լրատվամիջոցներին ուղարկել ՀՀ սփյուռքի նախարարությունը, կարդացեք այս հաղորդագրությունը, որը «Հետքը» ստացել է նախարարությունից էլեկտրոնային փոստի միջոցով եւ թյուրիմացաբար հավատացել ՀՀ սփյուռքի նախարարության գեղեցիկ խոսքերին: «ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ 2010 թ. սեպտեմբերի 6-ին  Երեւանում կմեկնարկի «Արվեստը եւ բիզնեսը, արվեստը եւ համացանցը» խորագիրը կրող կերպարվեստի  գործիչների երկօրյա համահայկական համաժողովը, որին կմասնակցի 158 արվեստագետ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իտալիայից, Իրանից, Իրաքից, Լիբանանից, Կանադայից, Մակեդոնիայի Հանրապետությունից, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունից, Նիդեռլանդների Թագավորությունից, Չեխիայից, Ռուսաստանից, Սիրիայից, Վրաստանից, Արցախից եւ Հայաստանից: Համաժողովը կազմակերպվել է ներկայացուցչական սկզբունքով ըստ տարածաշրջանների եւ երկրների:  Նպատակն է վեր հանել բնագավառի արդի խնդիրները, երիտասարդ ստեղծագործողների կրթական հարցերը, քննարկել կերպարվեստի գիտական ուսումնասիրության եւ ժառանգության պահպանման, մնայուն արժեքների թվայնացման հնարավորությունները, հայ կերպարվեստի զարգացման հեռանկարները, այդ ոլորտում Հայաստան-Սփյուռք գործակցության ուղիները եւ ստեղծել համահայկական մասնագիտական ընկերակցություն: Սեպտեմբերի 6-ին համաժողովի մասնակիցները կայցելեն Հայոց Ցեղասպանության թանգարան (Ծիծեռնակաբերդ), Ժամանակակից արվեստի թանգարան (Մաշտոցի պողոտա7), այնուհետեւ կմասնակցեն «Հայաստան-Սփյուռք» կերպարվեստի գործիչների ցուցահանդեսի (Մաշտոցի պողոտա7Ա) բացմանը»: Այսօր սեպտեմբերի 6-ն է, չէ՞: Ձեզանից մեկը գնացե՞լ է այդ ցուցահանդեսին: Մենք գնացել ենք` նախապես զանգահարելով սփյուռքի նախարարություն եւ ճշտելով ցուցահանդեսի բացման ժամը` 17.00-ին: Ժամանակակից արվեստի թանգարանում ցուցահանդես չբացվեց, բայց բազմաթիվ մարդիկ էին եկել, հիմնականում` արվեստագետներ: Տեղում մի երկու հոգով որոշեցին, թե ինչ են անելու: Թանգարանի աշխատակիցը որոշեց մի քիչ պատմել թանգարանի մասին, թե ինչպես է Հենրիկ Իգիթյանը ստեղծել այն: Հետո առաջարկվեց, որ եթե մեկն ու մեկն ուզում է բացման խոսք ասել, կարող է տեղից խոսել:

Հ.Գ. Ի դեպ, «ցուցահանդեսի» ժամանակ ականջի ծայրով լսեցինք, որ Հ2 հեռուստաալիքի լրագրողը մի նկարչի հարց է ուղղում, թե ինչ տպավորություններ ունի ցուցահանդեսից: Էնպես որ, միգուցե դուք էլ լուրերը նայեք, եւ ձեզ փորձեն համոզել, որ այսօր ցուցահանդես է բացվել Ժամանակակից արվեստի թանգարանում, իսկ դուք ներկա չեք եղել: Տես` տեսանյութը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter