HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կաշառք է վերցրել մահացած զինվորի ծնողից

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Արմավիրի բաժնի ծառայողների համատեղ իրականացրած օպերատիվ միջոցառումների արդյունքում` օգոստոսի 5-ին Մանուկ Ս.-ն ԿՀԴՊ ԳՎ-ում հայտարարություն է տվել, որ իր որդին զինվորական ծառայության ժամանակ մահացել է, նրա հուղարկավորման և այլ ծախսերը հոգալու համար օրենքով սահմանված կարգով 2.390.000 ՀՀ դրամ գումարը 5 օրյա ժամկետում տրամադրելու համար ՀՀ Ֆինանսների նախարարության Ծախսերի Ֆինանսավորման վարչության գլխավոր մասնագետ, Արսեն Գ.-ն իրենից պահանջում է 50.000 դրամ կաշառք: Ձեռնարկված միջոցառումների ընթացքում` Երևանի Իսակովի պողոտայի ավտոկայանի դիմաց, «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ, Արսեն Գ.-ն «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի մեջ Մանուկ Ս.-ից 50.000 դրամ կաշառք վերցնելու փաստով մերկացվել և բերման է ենթարկվել ԿՀԴՊ ԳՎ: Կատարվում է քննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter