HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զոհված վարորդը Փամբուկյանի թիկնապահն է

Այսօր առավոտյան` ժամը 7.30-ի սահմաններում, Աճառյան փողոցում տեղի է ունեցել ավտովթար: Ջիպ Պաջերո մակնիշի 11 ՏՏ 300 համարանիշի մեքենան մեծ արագությամբ դուրս է եկել հանդիպակաց մայթ` ջարդելով փողոցի արգելապատնեշը, եւ բախվել էլեկտրասյանը, որի հետեւանքով վարորդը` 30-ամյա Արտաշես Ֆրիդոնի Մանուկյանը, տեղում զոհվել է: Վթարի վայրում աշխատում են Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, աշխատանքը ղեկավարում է Երեւանի Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը: Ըստ տեղեկությունների` Արտաշես Մանուկյանը Ազգային ժողովի պատգամավոր Հարություն Փամբուկյանի թիկնապահն է: Լուսանկարները եւ տեղեկատվությունը` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter