Բնապահպանների բաց նամակը նախագահ Սերժ Սարգսյանին
Մեծարգո պարոն նախագահ`
Բնապահպանական խնդիրներով հետամուտ թվով 45 հասարական կազմակերպութոյւններից բաղկացած էկոլոգիական հասարակական դաշինքը (այսուհետ` Դաշինք) Ձեր ուշադրությունն է հրավիրում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի գոյությանը սպառնացող խնդրի վրա:
Անհրաժեշտ ենք համարում վերանայել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում գտնվող «Գիլան» պետական արգելավայրի ստեղծելու մասին վերաբերյալ կառավարության որոշումը (24 մայիսի, 2007թ., N 673-Ն) և վերականգնել այդ տարածքի արգելոցային կարգավիճակը:
Տվյալ որոշումը ընդունվել է Օրհուսի կոնվենցիայի դրույթների կոպիտ խախտումներով, հաշվի չեն առնվել համապատասխան մասնագետների և հասարակության կարծիքը: Դաշինքը, ելնելով հանրապետության կայուն զար•ացմանը վնասող այս խնդրի կարևորությունից, անհրաժեշտ է համարում վերանայել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքի մի հատվածի վրա «Գիլան» պետական արգելավայրը հիմնելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումը (24 մայիսի, 2007թ., N 673-Ն) և վերականգնել ար•ելոցի տարածքի ամբողջականությունը:
Տվյալ որոշումը ընդունվել է Օրհուսի կոնվենցիայի դրույթների կոպիտ խախտումներով` հաշվի չեն առնվել հանրապետության առաջատար մասնագետների և հասարակության կարծիքը:
Նոր հիմնված «Գիլան» արգելավայրի տարածքը գտնվում է Խոսրովի արգելոցի կենտրոնում, և այդ հատվածի կարգավիճակի փոփոխությունը (հսկողության և պահպանման ռեժիմի իջեցումը) վտանգավոր նախադեպ է դառնում ամբողջ արգելոցի մասնատման համար ու սկիզբ է դնում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի վերացմանը: Այս խնդրի վերաբերյալ հասարակությունից փակ որոշում կայացնելը կարող է իր մեջ պարունակել նաև կոռուպցիոն ռիսկ:
Դաշինքի աշխատանքային խումբը, քննարկելով վերոնշյալ որոշումը ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի, Կենդանաբանության, հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության •իտական կենտրոնների համապատասխան մասնագետների հետ, գտնում է, որ այն հակասում է ՀՀ բնապահպանական և միջազգային օրենսդրությանը, մասնավորապես. «Հատուկ պահպանվող տարածքների մասին», «Բուսական աշխարհի մասին», «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքներին, ՀՀ բույսերի «Կարմիր գրքի» և ՀՀ կենդանիների «Կարմիր գրքի» դրույթներին, Կենսաբազմազանության պահպանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի, Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի, Վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Եվրոպայի կոնվենցիայի և այլ միջազգային փաստաթղթերի դրույթներին, որոնք վավերացրել/ստորագրել է ՀՀ-ն:
Այն նաև հակասում է GEF, UNDP, WWF և այլ բազմաթիվ միջազգային դոնոր կազմակերպությունների քաղաքականությանը և կարող է հարցականի տակ դնել նրանց ֆինանսական աջակցությունը ՀՀ հատուկ պահպանվող տարածքներին, հատկապես «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, և վնասել դրանց պահպանմանն ու զարգացմանը:
Բավարարված չլինելով Բնապահպանության նախարարության կատարած քայլերից` պահանջում ենք տալ շուտափույթ լուծում այս հարցին:
Հարգելի նախագահ, Դաշինքը.
- արծածվող խնդրի վերաբերյալ արտահայտելով հանրապետության բնակչության ճնշող մեծամասնության կարծիքը (հույսով ենք, որ Դուք չեք կասկածի դրանում),
- հիասթափված լինելով վերը նշված հույժ կարևոր խնդրի շուրջ Բնապահպանության նախարարության հետ համա•ործակցության արդյունքներից` նախարարության կողմից խնդիրը անիմաստ չարչրկելուց ու դրա լուծումը միտումնավոր ձգձգելուց,
ՀՀ կառավարությունից պահանջում է բարձրացված խնդրին տալ շուտափույթ դրական լուծում, և խնդրում է Ձեզ` միջամտել ու սատար կանգնել իր օրինական և հայրենանվեր պահանջին:
Հարգանքներով,
Էկոլոգիական հասարակական դաշինքի
«Սոս Խոսրով» աշխատանքային խումբ.
1. «Էկոլուր» ՀԿ` Ինգա Զարաֆյան
2. «Հայ կանայք հանուն …» Ելենա Մանվելյան
3. «Հայկական բուսաբանական ընկերություն» ՀԿ` Գոհար Օգանեզովա
4. «Կայուն ջրային միջավայր» ՀԿ` Լիլիթ Բաղդասարյան
5. «Թռչունների պահպանման հայկական ՀԿ»
«Birdlife in Armenia»` Մամիկոն Ղասաբյան
6. «Տապան» էկո-ակումբ ՀԿ` Հրանտ Սարգսյան
7. «Շողեր միություն» ՀԿ` Հասմիկ Ասլանյան
8. «Հանուն կայուն մարդկային զարգացման
ասոցիացիա» ՀԿ` Կարինե Դանիելյան
9. «Բուրգ Բնապահպանական Երիտասարդական
Կենտրոն» ՀԿ` Արման Վերմիշյան
10. «Ս.Սանդուխտ տիկնանց միություն» ՀԿ` Արտեմիս Լեփեջյան
11. «Էկոտուրիզմի ասոցիացիա» ՀԿ` Ժաննա Գալյան
12. «Թռչնասերների կենտրոն» ՀԿ` Սիլվա Ադամյան
_____________________________________________________________________________
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել