Երթ` նվիրված Սևրի պայմանագրի 80–ամյակին
Օգոստոսի 10-ին, ժամը 12.00–ին, Մյասնիկյանի արձանի մոտից կմեկնարկի երթ` նվիրված Սևրի պայմանագրի 80–ամյակին: Երթի ընթացքում նամակներ կհանձնվեն Ֆրանսիայի,Իտալիայի, ԱՄՆ–ի դեսպանատներին: Երթը կազմակերպում է Հայազն Երիտասարդների Միաբանությունը:
«Օգոստոսի 10–ին կլրանա Սևրի պայմանագրի կնքման 80-րդ տարին: Ըստ այդ պայմանագրի, Թուրքիան պարտավորվեց Հայաստանին վերադարձնել պատմական Հայաստանի մի մասը`100.000քմ, որը Հայաստանի առաջին Հանրապետության տարածքի հետ կկազմեր 160.000քմ:
Պայմանագրով Հայաստանն ունենալու էր ելք դեպի ծով: Սակայն մեծ տերությունների քմահաճույքների զոհը դարձավ նաև այս պայմանագիրը»,- նշված է Հայազն Երիտասարդների Միաբանության տարածած հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել