Սպիտակի թիվ 2 դպրոցն արդեն մարզադահլիճ ունի
Այսօր ժամը 16:00-ին տեղի կունենա Սպիտակ քաղաքի Դանիել Սահակյանի անվան թիվ 2 դպրոցի նորակառույց մարզադահլիճի բացման հանդիսավոր արարողությունը:
Հանդիսությանը կմասնակի ծրագրի հովանավոր «Հույս Հայաստանի համար» կազմակերպութան պատվիրակությունը: Ներկա կլինեն նաեւ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, Հայաստանյայց ավետարանական եկեղեցու նախագահ վերապատվելի Ռենե Լեւոնյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Ծրագրի արժեքն է շուրջ 100 մլն ՀՀ դրամ, որի 80%-ը ստանձնել է Ֆրանսիայում գործող «Հույս Հայաստանի համար» կազմակերպությունը` Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի միջոցով, իսկ 20%-ը` Սպիտակի քաղաքապետարանը: Մարզադահլիճը զբաղեցնում է 288քմ տարածք` տղաների ու աղջիկների համար նախատեսված հանդերձարաններով, լոգարաններով ու սանհանգույցներով եւ մարզիչի սենյակով:Մարզադահլիճն ապահոված է նաեւ անհրաժեշտ սպորտային գույքով:
2000թ-ին Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի նախաձեռնությամբ կառուցվել եւ կահավորվել է դպրոցի երկրորդ մասնաշենքը` նախատեսված 300 աշակերտի համար:
«Հայաստան» համահայկական հիմնադրամ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել