Կաշառակերության 63 դեպք
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2010 թ. հունվարի 1-ից օգոստոսի 9-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է կաշառակերության 63 դեպք, բացահայտվել է 62-ը, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 81 դեպքից բացահայտվել է 77-ը:
Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք: Պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 66 դեպքից բացահայտվել է 60-ը:
2009 թ. նույն ժամանակամիջոցի համեմատական պատկերն այսպիսին է. արձանագրվել է կաշառակերության 35 դեպք, որոնք բացահայտվել են, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 79 դեպքից բացահայտվել է 70-ը, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 66 դեպքից` 55-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել