Մարդկանց առևտրի կամ սեռական շահագործման 13 դեպք
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2010 թ. հունվարի 1-ից օգոստոսի 9-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է խուլիգանության 164 դեպք, բացահայտվել է 157-ը: Արձանագրվել է մարդկանց առևտրի կամ սեռական շահագործման 13 դեպք, որոնք բացահայտվել են:
2009 թ. նույն ժամանակամիջոցի համեմատական պատկերն այսպիսին է. արձանագրվել է խուլիգանության 214 դեպք, բացահայտվել է 200-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 2 դեպք: Արձանագրվել է մարդկանց առևտրի կամ սեռական շահագործման 10 դեպք, որոնք բացահայտվել են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել