HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բախում Մալիշկա գյուղի մերձակայքում

Օգոստոսի 8-ին, ժամը 21.15-ին Եղեգնաձորի շտապօգնության ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապար­հի 129-րդ կիլոմետրում` Մալիշկա գյուղի մերձակայքում տեղի է ունեցել ավտոպատահար: Դեպքի վայր է մեկնել Վայոց ձորի մարզային փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 20 ՕՍ 766 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե պատնեշին ու շրջվել, ինչի հետեւանքով վարորդը` Ջերմուկի բնակիչ, 1983 թ. ծնված Արմեն Խաչատրյանը տեղում մահացել է: Ուղեւորները` նույն քաղաքի բնակիչներ, 1983 թ. ծնված Սմբատ Գրիգորյանը եւ նրա հասակակից Սեւակ Խաչատրյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Եղեգնաձորի հիվանդանոց: Ըստ բժիշկների` տուժածների վիճակը բավարար է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter