Միայն 5-ամյա երեխան է փրկվել
Օգոստոսի 7-ին ավտոպատահար է տեղի ունեցել Երեւան-Արտաշատ ավտոճանապարհի 17-րդ կմ-ում: Դեռեւս չպարզված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 07 ՍԼ 715 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից ու շրջվել: Պատահարի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ` 1955 թ. ծնված Մարտին Գրիգորյանը, ուղեւորներ` 1954 թ. ծնված Ջուլիետա Խուդավերդյանը եւ 1984 թ. ծնված Հայկուշ Կարապետյանը տեղում մահացել են:
Ուղեւոր` 2005 թ. ծնված Մելինե Գրիգորյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի հիվանդանոց: Բժիշկները երեխայի առողջական վիճակը բավարար են գնահատել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել