HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպիտակի թիվ 2 դպրոցը մարզադահլիճ ունեցավ

Երեկ «Հայաստան» համահայկական հիմնադրամը հանդիսավորությամբ շահագործման հանձնեց Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Դանիել Սահակյանի անվան թիվ 2 դպրոցի նորակառույց, կահավորված մարզադահլիճը: Այն զբաղեցնում է 288քմ տարածք` երկու հանդերձարանով, լոգարանով, սանհանգույցով եւ մարզիչի սենյակով: Մարզադահլիճի կառուցման եւ կահավորման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 100 մլն ՀՀ դրամ, որի 80%-ը ստանձնել է Ֆրանսիայում գործող «Հույս Հայաստանի համար» կազմակերպությունը` Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի միջոցով, իսկ 20%-ը` Սպիտակի քաղաքապետարանը: Հիշեցնենք, որ 2000 թվականին Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի նախաձեռնությամբ կառուցվել եւ կահավորվել է դպրոցի երկրորդ մասնաշենքը` նախատեսված 300 աշակերտի համար:     Այս մասին տեղեկացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter