HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Սեյրան Օհանյանի հրաժարականով բանակի խնդիրները չեն լուծվի»

«Եթե դուք կարծում եք, որ բանակի խնդիրը, օրինակ, կոռուպցիան է, ապա Սեյրան Օհանյանի հրաժարականով կոռուպցիան չի ավարտվի, հրաժարականով բանակի խնդիրները չեն լուծվի, մեղավորները չեն պատժվի: Իսկ Սեյրան Օհանյանը այն նախարարներից մեկն է, որ բաց է առաջարկությունների առաջ»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց տեղեկատվական քաղաքականության փորձագետ Վահրամ Միրաքյանը:

Նրան զարմացրել է լրատվամիջոցներում տեղ գտած այն տեղեկատվությունը, որ քաղաքացիները պահանջում են Պաշտպանության նախարարի ինքնասպանությունը: Վահրամ Միրաքյանը նշեց, որ սպանություններ լինում են նաեւ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի բանակում, սակայն այնտեղ ոչ ոք չպահանջեց Պաշտպանության նախարարի հրաժարականը: Հակադրվելով փորձագետին` «Հրապարակ» օրաթերթի լրագրող Գայանե Առուստամյանն ասաց, որ անցած տարի Իրաքում բրիտանացի զինվոր էր զոհվել զրահաբաճկոնը չհագնելու պատճառով, որից հետո Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական տվեց: «Եթե իմ հարազատ եղբայրը չծառայեր նույն Մարտունիի զորամասում, որտեղ եղել են այդ դեպքերը, եթե ես ծառայած չլինեի, ինձ կթվար, թե մեր բանակն ահավոր երեւույթ է, որովհետեւ լրագրողները կոնկրետ դեպքերը ընդհանրացնում են, գրում են, թե մեր բանակում վիճակն ահավոր է: Նման նյութերը հարվածում են մեր բանակի հեղինակությանը»,- ասաց Վահրամ Միրաքյանը: Վահրամ Միրաքյանը նշեց, որ բանակին վերաբերող տեղեկատվությունը պետք է ճշտել պաշտոնական աղբյուրից, տեղ չտալ ասեկոսեներին: Լրագրողներն էլ նկատեցին, որ Պաշտպանության նախարարությունից տեղեկատվություն ստանալը բավականին բարդ է եւ ժամանակատար: «Հետքի» այն հարցին, թե արդյոք Վահրամը փորձել է ՊՆ-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի հետ համագործակցել` տեղեկատվությունն ավելի մատչելի եւ օպերատիվ մատուցելու համար, փորձագետն ասաց, թե այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են: Վահրամ Միրաքյանը նշեց, որ ադրբեջանական լրատվամիջոցները միայն դրական են արտահայտվում իրենց բանակի վերաբերյալ, որն ավելի վատ է, քան բացասական լուսաբանումը: «Ավելի լավ է միայն բացասականը գրել, քան թե ոչինչ չգրել, որովհետեւ չքննադատելը զգոնության բթացման կհանգեցնի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter