HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ա. Մելքոնյան. «Սեւրը Նյուրնբերգի յուրահատուկ նախադեպ էր»

Այսօր «Հայացք» ակումբում ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը լրագրողների հետ զրույցը սկսեց` վերջիններիս Սեւրի դաշնագրի 90-ամյակի առթիվ շնորհավորելով: «Հատկապես խորհրդային տարիներին Սեւրի դաշնագրի մասին կամ շատ ցածրաձայն էին խոսում, կամ այն ներկայացվում էր որպես թղթի մի կտոր, որը մեզ համար ոչ մի նշանակություն չի ունեցել, եւ անդրադարձները լինում էին քաղաքական կաղապարների շրջանակներում: Ներկայացվում էր, թե դա իբր ՀՀ ղեկավարության արեւմտյան քաղաքականության ձախողված դրսեւորում էր»,- ասաց Ա. Մելքոնյանը` մանրամասնելով, որ խորհրդային գործիչների կողմից նշվում էր, թե իբր ՀՀ նախկին իշխանությունները մոռացել էին ավանդական ռուս դաշնակցին, ինչը հանգեցրել է կործանման: Պատմաբանը շեշտեց, սակայն, որ 1920 թ. ապրիլ-մայիսին Խորհրդային Ռուսաստանը դեռ մեծ հեռանկար չունեցող երկիր էր այն դեպքում, երբ հաղթանակած կողմը Անտանտի երկրներն էին, ու,բնականաբար, հայ քաղաքագետները պիտի անսային Արեւմուտքի ձայնին, մանավանդ որ 1920-ի ապրիլին Սան Ռեմոյի կոնֆերանսում որոշվել էր, որ հայկական հարցի լուծումը նշանակում է երկու Հայաստանների միավորում,եւ ազատ, անկախ, միացյալ Հայաստանը արդեն դառնում էր իրողություն: «Սեւրի դաշնագիրը ժամանակի ուժեղների` պատերազմում հաղթած Անտանտի երկրների կամքի թելադրանքն էր պարտված Եռյակ դաշինքի ամենաակտիվ անդամներից մեկի` Թուրքիայի նկատմամբ, որը օգոստոսի 10-ին ճանաչեց իր պարտությունը պատերազմում ու նաեւ ընդունեց 1916-ի Սայքս-Պիկոյի համաձայնագրի շատ կետեր,- կարեւորեց Մելքոնյանը:- 1299-ից ի վեր Օսմանյան կայսրությունը դարձել էր համաշխարհային քաղաքակրթության թշնամի ու բանտ շատ ժողովուրդների համար: Եվ ահա վերջապես արձանագրվում էր այդ պետության փլուզումը: Հայկական հարցի լուծման տեսանկյունից դա Նյուրնբերգի յուրահատուկ նախադեպ էր, որովհետեւ վերջապես հաղթանակում էր ճշմարտությունը, Օսմանյան կայսրության հպատակ շատ ժողովուրդներ դե յուրե դառնում էին անկախ կամ ստանում էին ինքնավարություն, ու վերականգնվում էր պատմական ճշմարտությունը»: Ա. Մելքոնյանի հավաստմամբ` Սեւրի պայմանագրով Հայաստանը ստանում էր կենսապայմաններ: ՀՀ ստանում էր ծովով ելք դեպի արտաքին աշխարհ, տարածքը դառնում էր 161 հազ. քառ.կմ: ՀՀ-ի մասը պիտի դառնային Տրապիզոնի, Էրզրումի, Վանի, Բիթլիսի վիլայեթների տարածքների մեծագույն մասը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter