Սպանության փորձ կատարողին բերման են ենթարկել «Զվարթնոց» օդանավակայանից
Հուլիսի 28-ին hիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնի տարբեր մասերում ստացած հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1983 թ. ծնված Դավիթ Ս.-ն:Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա վնասվածքներն ստացել է նույն օրը, ժամը 00.15-ի սահմաններում, իրենց տան բակ մտնելու ժամանակ` անհայտ անձի կողմից հրազենից կրակոցներ արձակելու հետևանքով:
Ըստ բժշկի տեղեկանքի` Դավիթ Ս.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Օգոստոսի 7-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Տավուշի մարզային վարչությունների, «Զվարթնոց» օդանավակայանի և Դիլիջանի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել կասկածյալ, 1987 թ. ծնված Մեսրոպ Խ.-ն:
Պարզվել է, որ սպանության փորձը կատարել է նա: Հանցագործության գործիք «Մակարով» ատրճանակը` 1 պահունակով առանց փամփուշտների առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Նույն օրը, ժամը 18.40-ին, Մեսրոպ Խ.-ն ձերբակալվել և տեղափոխվել է Դիլիջանի բաժնի ՁՊՎ:
Ոստիկանության կայքը տեղեկացնում է, որ հանգամանքները պարզվում են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել