HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաքսու վարորդը թմրամիջոց է պատրաստել իր օգտագործման համար

Օգոստոսի 8-ին, ժամը 23.45-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Դուբրովկա» տաքսի ծառայությանը պատկանող»ՎԱԶ-11183» մակնիշի մի ավտոմեքենայի մեջ թմրանյութ կա: Բաժնի և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում` ավտոմեքենան հայտնաբերվել է Սեբաստիա փողոցի թիվ 32 շենքի մոտ, որի վարորդը` 1960 թ. ծնված Տիգրան Հ.-ն, բերման է ենթարկվել բաժին, իսկ ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է թղթե փաթեթ` 0,8 գ «մարիխուանա» թմրամիջոցին նմանվող զանգվածով և պոլիէթիլենային բաժակ` 3,3 գ նմանատիպ զանգվածով: Ըստ Տիգրան Հ.-ի հայտարարության` հայտնաբերվածը «մարիխուանա» թմրամիջոց է, որն ինքը Երևան-Սևան ճանապարհի մոտակայքում վայրի ձևով աճած կանեփի բույսերից քաղել և պատրաստել է իր օգտագործման համար: Ոստիկանության կայքը տեղեկացնում է, որ նշանակվել է փորձաքննություն և կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter