HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամցխե-Ջավախքի բնակիչները միտումնավո՞ր են հրկիզել անտառները

Այսօր Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության նախարար Գոգա Խաչիձեն հայտարարել է, որ Վրաստանի անտառներում դիտավորյալ հրկիզում է եղել: «Իմ սուբյեկտիվ կարծիքով, Սամցխե-Ջավախքում բորբոքված հրդեհը միտումնավոր հրկիզման հետևանքով է եղել, և հետաքննությունն արդեն կասկածյալներ է հայտնաբերել»,- «Գրուզիա օնլայնի» փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նախարարը: Գոգա Խաչիձեն նաև տեղեկացրել է, որ վերջին օրերին երկու մեծ հրդեհ է գրանցվել: Առաջինը` Բորժոմի կիրճում, որն արդեն թուլացել է և այլևս վտանգ չի ներկայացնում, իսկ երկրորդը` Ածկուրիում, որտեղ իրավիճակը քիչ այլ է. վառվել է 25 հա անտառատարածք: Նախարարը նշել է, որ վերջին տվյալներով կրակի այլ օջախներ չեն գրանցվել: Հիշեցնենք, որ Գոգա Խաչիձեն եղել է Սամցխե-Ջավախքի նախկին նահանգապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter